Բաժիններ՝

Մանկապղծություն` եկեղեցու հարևանությամբ

Կոտայքի մարզի 15-ամյա բնակիչը մեղադրվում է 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու մեջ։

Դեպքը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ 1997 թ. ծնված Կարենը (անունը փոխված է՝ հաշվի առնելով, որ հանցագործությունը կատարելու պահին մեղադրյալը նույնպես եղել է անչափահաս) 2012 թ. հունիսի 8-ին` ժամը 18-ի սահմաններում Կոտայքի մարզի Սոլակ գյուղում` եկեղեցու հարևանությամբ առկա տարածքում, օգտագործելով մանկահասակ` 04.03.2004 թ. ծնված Ռոմանի (անունը փոխված է) անօգնական վիճակը և, խոստանալով տալ գնդակի օդափուչիկ, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն:

Գործը 2012 թվականի սեպտեմբեր ամսից գտնվում է դատարանի վարույթում։

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031