
Ամերիկացի գիտնականներն այս շաբաթ հորատում են իրականացնելու Անտարկտիդայի սառույցի տակ ընկած լճում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի բևեռախույզների խումբն անտարկտիկական Մակ-Մերդո գիտական կայանից առաջ է շարժվել ավելի քան հազար կիլոմետր և հունվարի 13-ին հասել է սառույցի տակ գտնվող Ուիլլանս լճին:
Ամերիկացի բևեռախույզները պլանավորել են այս շաբաթ հորատում իրականացնել այդ լճում: Անտարկտիդայի արևմտյան հատվածում ընկած այդ լիճը գտնվում է 800 մետր խորության վրա: Նշվում է, որ ընդհանուր առմամբ Անտարկտիդայի սառույցների տակ են գտնվում ավելի քան 300 լճեր:
Ամերիկացի գիտնականները հուսով են պարզել, թե ինչպե՞ս են Անտարկտիդայի այդ լճերն ազդում սառցե վահանի վրա և արդյոք այդպիսի էքստրեմալ պայմաններում հնարավո՞ր է կյանքի առկայություն: