Ինչո՞վ է «Playboy»-ը գերում երիտասարդ գեղեցկուհիներին (լուսանկարներ)
US Weekly հրատարակությունը սենսացիոն տեղեկություն է հրապարակել այն մասին, որ մեդիամագնատ, «Playboy»-ի հիմնադիր ու սեփականատեր Հյու Հեֆերնի վերջին կինը` թոփ մոդել Քրիստալ Հարիսը, ամուսնությունից առաջ կնքած պայմանագրում հրաժարվել է Հեֆերնի կարողությունից, որը գնահատվում է 43 մլն դոլար:
Ըստ ամուսնական պայմանագրի, Հեֆերնի մահից հետո Հարիսին նրա ունեցվածքից ոչինչ բաժին չի հասնի: Ինչպես գրում է US Weekly-ն, ստացվում է՝ երիտասարդ, գեղեցկուհի թոփ-մոդելն 86-ամյա Հյու Հեֆերնի հետ ամուսնացել է հանուն սիրո: Կտակի համաձայն, միլիոնատիրոջ ունեցվածքը մահից հետո բաժին է հասնելու իր 4 զավակներին: Նրա կարողության մի մասը հատկացվելու է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանին և մի քանի բարեգործական հիմնադրամների: Իսկ Քրիստալին բաժին է հասնելու մեծ ադամանդյա քարով ամուսնական մատանին և անձնական օգտագործման իրերը: