General Motors-ը պատրաստ է մի քանի միլիարդ եվրո վճարել Opel-ից ձերբազատվելու համար
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան General Motors (GM) ավտոմոբիլային հսկան պատրաստ է մի քանի միլիարդ եվրո վճարել ֆրանսիական PSA Peugeot Citroen կոնցեռնին, եթե նա համաձայնվի գնել վնասներ կրող Opel-ը:
Նշվում է, որ այս գործարքին կարող են մասնակցել ֆրանսիական իշխանությունները, որոնք մասնաբաժին կստանան նոր ընկերությունում: GM-ը ցանկանում է ձերբազատվել Opel-ից և անգամ պատրաստ է մի քանի միլիարդ եվրո վճարել, որպեսզի այդ գործարքը տեղի ունենա և առավելագույն կերպ շահավետ լինի պոտենցիալ գնորդի համար:
PSA Peugeot Citroen-ի հետ տվյալ գործարքն իրականացնելու GM-ի առաջին փորձը ձախողվել է նախորդ տարվա նոյեմբերին: Այն ժամանակ նախատեսվում էր, որ GM-ն պահպանելու է Opel-ում ունեցած իր կապիտալը: Այժմ GM-ն այլ սխեմա է ընտրել և պատրաստ է ամբողջովին հրաժարվել Opel-ի բաժնետոմսերից: Ողջ կապիտալը պատկանելու է ֆրանսիացիներին, եթե, իհարկե, կայանա տվյալ գործարքը: