
ԱՄՆ-ը «անտեսանելի» ինքնաթիռների խումբ է տեղակայել ճապոնական Օկինավա կղզու իր ավիաբազայում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մարտական ինքնաթիռներ է փոխադրել ճապոնական Օկինավա կղզու շրջան: F-22 Raptor «անտեսանելի» մարտական ինքնաթիռների առաջին խումբը, որը բաղկացած է 9 ինքնաթիռից, այսօր ժամանել է ճապոնական Օկինավա կղզում հարավում գտնվող Կեդենի ամերիկյան ավիաբազա:
Այդ կղզին հանդիսանում է Արևելյան Ասիայում ԱՄՆ գլխավոր հենակետը: Ինքնաթիռների տեղակայումն Օկինավայում ընթանում է Արևելա-Չինական ծովում գտնվող Սենկակու (Դյաոյույդաո) անմարդաբնակ կղզիների պատճառով Տոկիոյի ու Պեկինի միջև հակամարտության սրման ֆոնին:
Ընդհանուր առմամբ, այդ ավիաբազա է ուղարկվելու 12 հատ F-22 Raptor: Այդ ինքնաթիռները ստեղծված են «սթելս» տեխնոլոգիայով և քիչ նկատելի են ռադարների համար: Այդպիսի առանձնահատկություններ ունենալու համար ԱՄՆ-ն այդ ինքնաթիռները չի վաճառում անգամ իր դաշնակիցներին: ԱՄՆ-ը F-22 Raptor ինքնաթիռներն Օկինավա կղզում սկսել է տեղակայել 2007 թվականից: