Ոստիկանությունը ճշտում է Անդրանիկ Զատիկյանի մահվան հանգամանքները
ԵԿՄ անդամ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Զատիկյանի կրտսեր որդու` Անդրանիկ (Անդրյուշիկ) Զատիկյանի մահվան փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Առայժմ հստակ չէ, թե ե՞րբ է ավարտվելու փորձաքննությունը: Այս մասին 168.am-ին փոխանեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Ա. Զատիկյանը հանկարծամահ է եղել: 168.am-ի տեղեկություններով, 31-ամյա Անդրանիկի դին հայտնաբերել են ավտոմեքենայի մեջ: Նշենք նաև, որ ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, մահվան հնարավոր վարկածներից է թմրամիջոցի դոզայի գերազանցումը։