
Խաչիկ Ասրյանը` Սյունիքի մարզպե՞տ

168.am-ի տեղեկություններով, նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ական, Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար, «Հայոց արծվիներ» հ/կ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը նշանակվելու է Սյունիքի մարզպետի պաշտոնում: 168.am-ը փորձեց այս տեղեկատվությունը ճշտել Խ. Ասրյանից, բայց վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: