Դեղորայքային թունավորում Երևանում

Այսօր գիշերը 01:20-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» հանրապետական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա մի բնակչուհի: Ինչպես հաղորդում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 68 շենքի 28-րդ բնակարանի բնակչուհի 1989-ին ծնված Ս. Վարդանյանը:

168.am-ի հետ զրույցում «Արմենիա» հանրապետական կենտրոնի տոսքսիկոլոգիայի բաժնից տեղեկացրին, որ 24-ամյա աղջկա մոտ ախտորոշվել է դեղորայքային թունավորում: Կենտրոնից նաև հայտնեցին, որ աղջկա վիճակն արդեն նորմալ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից:

Տեսանյութեր

Լրահոս