
Արմեն Աշոտյանը դասապրոցեսի վերսկսման մասին տեղեկացնում է ֆեյսբուքով

Այսօրվանից ՀՀ հանրակրթական դպրոցներում վերսկսվել է դասապրոցեսը: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջին գրառում է կատարել ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Հիշեցնում եմ, որ դպրոցներում ԽՍՏԻՎ արգելված է աշխատանքային տետրերի, քարտեզների, ատլասների և այլ ուսումնաօժանդակ նյութերի վաճառքը: Գումար կարող է գանձվել միայն իմ հրամանով հաստատված դասագրքերի համար` ըստ գործող կարգի:
Գումարի չափը և գրքերի անվանացանկը պետք է փակցված լինեն դպրոցում:
Այն ծնողները, որոնք իրականում ցանկություն ունեն իրենց երեխաների համար ձեռքբերել լրացուցիչ ուսումնական նյութեր, պետք է օգտվեն համապատասխան գրախանութներից: ՀՀ ԿԳՆ «Թեժ գիծը» շարունակում է ընդունել զանգեր դպրոցներում ապօրինի դրամահավաքի հետ կապված»,- գրել է նախարարը: