
Միլիտոն կարող է տեղափոխվել Արսենալ

«Ինտերի» հարձակվող Դիեգո Միլիտոն կարիերան կարող է շարունակել «Արսենալի» կազմում։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Նշենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը միլանյան ակումբ է տեղափոխվել 2009 թվականին։ Այդ ընթացքում Միլիտոն մասնակցել է 142 հանդիպման՝ դառնալով 70 գոլի հեղինակ։ 33-ամյա խաղացողի տրանսֆերը գնահատվում է 11 մլն եվրո։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը