Բաժիններ՝

Սիրիայի հարցով Ժնևյան եռակողմ հանդիպման ժամանակ գրանցվել է առաջընթաց. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը կարծում է, որ հաջողվել է առաջընթաց գրանցել Սիրիայի վերաբերյալ Ժնևի եռակողմ հանդիպման ժամանակ: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Վերջինիս խոսքերով՝ հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնվել են, որ անհրաժեշտ է աշխատել խնդրի քաղաքական կարգավորման ուղղությամբ՝ հիմնված ժնևյան պայմանավորվածությունների վրա:Նուլանդը հավելել է, որ իրենք որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն դեռ պետք է կատարել հավելյալ աշխատանք:

Ժնևյան այդ հանդիպմանը մասնակցել են Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: Հանդիպման վերջնական արդյունքը եղել է այն, որ պետք է ստեղծել ներկայացուցչական անցումային կառավարություն, որն ունենալու է գործադիր իշխանության բոլոր լիազորությունները: Ընդ որում, ԱՄՆ-ն այդ անցումային կառավարությունում չի տեսնում Սիրիայի նախագահ Բարաք Օբամային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս