
Բուենոս Այրեսի մետրոպոլիտենի հին վագոնները վերածվելու են գրադարանների

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուենոս Այրեսի հազարավոր բնակիչներ երեկ կարոտով հրաժեշտ են տվել մետրոպոլիտենի «Ա» գծի գնացքներին: Դրանք հանդիսանում են աշխարհում գործող ամենահին մետրոպոլիտենի վագոններ, որոնց տարիքը կազմում է գրեթե 100 տարի (1913 թվական):
Այսօր առավոտյան այդ գծի բոլոր 18 կայարանները վերանորոգման նպատակով փակվել են երեք ամսով, իսկ գնացքների պահեստը համալրվելու է չինական արտադրության նոր գնացքներով: Իսկ ահա հին գնացքները, ինչպես խոստացել են, պետք է հայտնվեն քաղաքի հրապարակներում և գործեն որպես հասարակական գրադարաններ ու ընթերցասրահներ:
Նշվում է, որ Բուենոս Այրեսը Հարավային կիսագնդի առաջին քաղաքն է, ուր սկսել է գործել մետրոպոլիտեն: