Բաժիններ՝

Tata Steel Chess 2013. Լևոն Արոնյան – Լյուկ Վան Վելի` առաջին տուրում

Այսօր Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկում է շախմատային ամենահեղինակավոր փառատոններից մեկը` Tata Steel Chess-ը, որի A մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր, այս մրցաշարի գործող չեմպիոն Լևոն Արոնյանը (2802):

Բացի Արոնյանից, գլխավոր մրցաշարում հանդես են գալիս նաև աշխարհի թիվ մեկ շախմատիստ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2861), աշխարհի գործող չեմպիոն, այս մրցաշարի 5-ակի հաղթող Վիշվանաթհան Անանդը (Հնդկաստան, 2772), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա, 2781), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2780), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2769), Վանգ Հաոն (Չինաստան, 2752), Պետեր Լեկոն (Հունգարիա, 2735), Պենտալիա Հարիկրիշնան (Հնդկաստան, 2698), Հոու Յիֆանը (Չինաստան, 2603), ինչպես նաև տանտերերի` Հոլանդիայի 4 գրոսմայստերներ` Անիշ Գիրին (2720), Լյուկ Վան Վելին (2679), Իվան Սոկոլովն (2663) ու Էրվին Լ’Ամին (2627):

Առաջին տուրում կխաղան հետևյալ զույգերը.

Արոնյան – Վան Վելի

Կարդացեք նաև

Կարլսեն Կարուանա

Հարիկրիշնա – Գիրի

Անանդ – Նակամուրա

Սոկոլով – Վանգ Հ.

Լեկո – Լ’Ամի

Կարյակին – Հոու Յ.

Նշենք, որ Tata Steel Chess-ի B մրցաշարին մասնակցում է Հայաստանի 3-րդ գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, ով առաջին տուրում ուժերը կչափի Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչի հետ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031