Բաժիններ՝

Քենդիս Սվեյնփոլը` Victoria’s Secret-ի տարվա դեմք (լուսանկարներ)

Ամսագրի առաջին էջը մոդելների հաջողության հիմնական ցուցանիշներից մեկն է: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Victoria’s Secret-ի ամենամյա կատալոգին: Յուրաքանչյուր տարի տասնյակ գեղեցկուհիներ պայքարում են այդ պատվավոր տեղի համար: Ո՞ւմ է ժպտացել բախտն այս տարի:

Ներքնազգեստի ամենահայտնի ապրանքանիշի կատալոգի թողարկումը խորհրդանշում է ծովափնյա սեզոնի բացումը, և այդ հանդեսի դեմք կարող է դառնալ ամենաուժեղ և գեղեցիկ «հրեշտակը»: Ժամանակին այդ պատվին արժանացել են այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Ժիզել Բուդհենը և Թայրա Բենքսը: Իսկ «cover girl 2013» է դարձել 24-ամյա Քենդիս Սվեյնփոլը: Հարավաֆրիկյան մոդելն իր կարիերան սկսել է 15 տարեկանում և հասցրել է նկարահանվել Nike-ի, Diesel-ի, Guess-ի գովազդային հոլովակներում, ինչպես նաև հայտնվել է «Elle» և «Vogue» ամսագրերի առաջին էջերում:

«Victoria’s Secret Swim 2013» կատալոգի նկարահանումները հանրահայտ լուսանկարիչ Ռասել Ջեյսի գլխավորությամբ անցկացվել են Մայամիի և Կարիբյան կղզիների ծովափերում, որոնք առանձնանում են արևով և ջերմությամբ` տարվա բոլոր եղանակներին:

5 1 2 3 4

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս