
Տավուշի մարզում ավտոմեքենան ընկել է ջրամբարի մեջ. հայրն ու 3-ամյա երեխան փրկվել են

Այսօր` հունվարի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Այգեպար գյուղի բնակիչ 29-ամյա Պավել Վիրաբյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 64 ՍՏ 790 համարանիշի ավտոմեքենան, Բերդ-Այգեպար ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Տավուշի ջրամբարի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայում է եղել նաև վարորդ Պ. Վիրաբյանի 3-ամյա տղան: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հայրը շուտ կողմնորոշվել և գյուղացիների օգնությամբ տղայի հետ դուրս է եկել սուզվող ավտոմեքենայից:
Այս պահին ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզի Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատը` մեկ մարտական հաշվարկով, ովքեր հատուկ ճոպանի միջոցով այս պահին փորձում են ավտոմեքենան դուրս բերել ջրամբարից:
Ժամանել է նաև Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը` Տավուշի ոստիկանապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ: