
Ոստիկանությունը հայտնաբերել է առևանգված նորածին աղջկան (տեսանյութ)

Newsru.com-ի փոխանցմամբ՝ Իրկուտսկի ոստիկաններին բավականացրել է ընդամենը 23 ժամը՝ հայտնաբերելու համար մարզկենտրոնի հիվանդանոցից առևանգված նորածին աղջկան: Երեխան վերադարձվել է բժիշկներին և իրեն լավ է զգում:
Երեխային առևանգելու մեջ կասկածում են Իրկուտսկի 25-ամյա բնակչուհուն, որը, հետաքննության վարկածով, կարող էր գնալ այդ քայլին, քանի որ ի վիճակի չէր ունենալ սեփական երեխաներ: Չի բացառվում, որ այդ հանցագործությունը եղել է պլանավորված և 25-ամյա աղջիկն ունեցել է հանցակիցներ: