
11 մարդատար եւ հրշեջ մեքենան դուրս են բերվել ձնաբքից

Հունվարի 10-ի լույս 11-ի գիշերը միջպետական նշանակության Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ճանապարհի կմ16-կմ18 հատվածում՝ Մեծ Պառնի եւ Հարթագյուղ գյուղերի միջեւ ընկած հատվածում, 11 մեքենա հայտնվել էր բքի մեջ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից:
Նրանց օգնության մեկնած ԱԻՆ ստորաբաժանման մեքենան նույնպես խցանման մեջ էր:
Ճանապարհը սպասարկող Սպիտակի «Ճանապարհ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով գիշերը՝ ժամը 04.00-ին, 11 մարդատար եւ ԱԻՆ հրշեջ մեքենան դուրս է բերվել բքի հատվածից: Տուժածներ չկան: