Բաժիններ՝

Վրաստանի էներգետիկայի նախարարությունը մտադիր է ջերմաէլեկտրակայան կառուցել Ջավախքում

«Կավկասիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի էներգետիկայի նախարար, նախկինում անվանի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանի էներգետիկայի նախարարությունը դիտարկում է Տկիբուլիում ջերմաէլեկտրակայանի կառուցման հնարավորությունը:

Կալաձեի խոսքերով՝ այդ ջերմաէլեկտրակայանը պետք է կառուցվի եվրոպական չափորոշիչներին համապատասխան և համապատասխանելու է բնապահպանական անվտանգության չափորոշիչներին:

Կալաձեն ընդգծել է, որ այդ էլեկտրակայանն աշխատելու տեղական ածխով: Կալաձեն նաև կարևորել է քամու էներգիայի օգտագործումը՝ հավելելով, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրների ոլորտի նախագծերը պատրաստ են լինելու մեկ ամսվա ընթացքում, ինչից հետո դրանք կիրականացվեն Ջավախքի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031