
Ամերիկացի քահանան հրաժարվել է օրհնել Օբամային

Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ Ատլանտան (Ջորջիա նահանգ) ներկայացնող ամերիկացի քահանա Լուի Ջիլիոն, ով պետք է օրհներ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հունվարի 21-ին նրա երդում տալուց հետո, հրաժարվել է մասնակցել այդ միջոցառմանը:
Դա տեղի է ունեցել համասեռամոլության մասին իր քարոզների մանրամասների հրապարակումից հետո: CNN-ը հայտնում է, որ հրաժարվելու պատճառը եղել է այն, որ Think Progress կայքը հրապարակել է Ջիլիոյի քարոզից մի հատված, որում նա քրիստոնյաներին կոչ է անում վճռականորեն արձագանքել «օրակարգի արդի մարտահրավերներին» և զգուշացնում է, որ միասեռական ամուսնությունները խաթարում են հասարակության բոլոր հիմքերը:
Քահանան հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է նախագահի երդման արարողության հրավեր ստանալը, սակայն իր կողմից 15-20 տարի առաջ արած հայտարարությունը թույլ չի տալիս ներկա գտնվել դրան: Երդման արարողության կազմակերպչական կոմիտեն ընդգծում է, որ իրենք Ջիլիոյին ընտրել են մարդավաճառության ու սեռական ստրկության դեմ պայքարում նրա ներդրման համար և տեղյակ չի եղել նրա նախկին հայտարարությունների հետ: