Բաժիններ՝

Ադրբեջանում զինծառայողի սպանության գործով պատժվել են մի շարք բարձրաստիճան սպաներ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ը հունվարի 7-ին զինծառայող Ջեյհուն Գուբադովի սպանության գործով հետաքննություն է անցկացրել, որի ժամանակ Դաշքեսանի զորամասում հայտնաբերել է կարգապահական խախտումներ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ հետաքննությունն անցկացվել է այն բանից հետո, ինչ մահացած զինծառայողի հարազատները հայտարարել են, որ նրան դաժան ծեծի են ենթարկել և սպանել: Դրա հետ կապված՝ որոշվել է լրջորեն պատժել մի շարք բարձրաստիճան զինվորականների՝ թույլ տված սխալների համար:

Նրանց մի մասին հայտարարվել է խիստ զգուշացում, մյուսներին աստիճանազրկել են, իսկ մի շարք սպաների էլ հեռացրել են զբաղեցրած պաշտոններից: Սակայն պատժված սպաների անունների մասին ոչինչ չի նշվում: Հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է, և չի բացառվում, որ պատժվեն նաև մի շարք այլ սպաներ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական մի շարք երիտասարդական կազմակերպությունները վաղը Բաքվի «Շատրվանների» հրապարակում կազմակերպելու են բողոքի ակցիա՝ կապված զինծառայողների սպանությունների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս