
Ինչո՞վ է զբաղված Նունե Եսայանը. մամուլ

««ՉԻ» տեղեկություններով, երգչուհի Նունե Եսայանը Երևանում պատրաստվում է արվեստի դպրոց բացել, որտեղ հնարավորություն կունենան երգարվեստ ուսումնասիրել և առհասարակ երաժշտական կրթություն ստանալ բոլոր ցանկացողները: Ասում են նաև, որ Եսայանը փորձելու է առաջնահերթ «հավաքագրել» անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին, որոնց հնարավորություն է տրվելու առանց վճարելու սովորել իր հիմնադրած կաոույցում:
Խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով զրուցեցինք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանի հետ: Վերջինս հաստատեց շրջանառվող տեղեկությանները` հավելելով. «Ես հիմա ուզում եմ տաղանդավոր երեխաներին, որոնք կլինեն անապահով ընտանիքից, որոնք հնարավորաթյուն չունեն վճարելու, բայց շատ տադանդավոր են, ինչ-որ բանով օգնել: Շատերն արդեն գիտեն այս նախաձեռնության մասին, օրական գալիս են, վիդեոտեսանյութեր են բերում, ձայնասկավառակներ և այլն: Գործընթացն արդեն սկսված է, և մեկ տարի է, ինչ ես զբաղված եմ այդ գործով»»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը: