
Կնոջից բաժանվել ու կախվել է սեփական տանը

Գյումրիում ինքնասպանության հերթական դեպքն է արձանագրվել: Երեկ ժամը 13:30-ի սահմաններում, Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է 1986 թվականին ծնված Արման Վարոսի Սիմոնյանի դին՝ կախված վիճակում:
Այս լուրը galatv.am-ի լրագրողի հետ զրույցում հաստատել են Շիրակի մարզային ոստիկանությունից: Թե ի՞նչն է ստիպել երիտասարդին գնալ նման քայլի, առայժմ հայտնի չէ: Շիրակի մարզային ոստիկանությունից հայտնել են, որ Արման Սիմոնյանը վերջերս էր բաժանվել կնոջից, իսկ դեպքի օրը ծնողները տանը չեն եղել: Galatv.am-ի հաղորդմամբ` ինքնասպանություն գործած անձը նախկինում կալանավորված է եղել՝ թմրանյութեր օգտագործելու պատճառով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: