
Այսօր Մեսսին կխաղա յուրահատուկ մարզակոշիկներով (լուսանկար)

Adidas ընկերությունը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի համար հատուկ մարզակոշիկներ է ստեղծել, որը խորհրդանշում է արգենտինացու 4 «Ոսկե գնդակները»։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Լեոն այդ մրցանակի է արժանացել 2009-2012 թվականներին։
Սպասվում է, որ Մեսսին նոր մարզակոշիկներով հանդես կգա «Կորդոբայի» հետ գավաթային խաղի ժամանակ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը