Բաժիններ՝

Լեհ Կաչինսկու ինքնաթիռի կործանման մասին ֆիլմը նկարահանվելու է Լեհաստանում, ԱՄՆ-ում և Վրաստանում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ լեհ ռեժիսոր Անտոնի Կրաուզեն ֆիլմ է նկարահանելու 2010 թվականի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ գրանցված աղետի մասին, երբ կործանվեց Լեհաստանի նախագահի ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել էր ինքնաթիռում գտնված բոլոր 96 ուղևորները, այդ թվում նաև նախագահ Լեհ Կաչինսկին:

Նշվում է, որ բազմաթիվ հայտնի դերասաններ արդեն իսկ ցանկություն են հայտնել նկարահանվել Կրաուզեի նոր ֆիլմում: Ներկայումս դեռ հայտնի չէ, թե ով է կատարելու գլխավոր դերը, սակայն հայտնի է, որ գլխավոր հերուսուհու դերը վերապահվել է տվյալ աղետը հետաքննած լրագրողուհին:

Որպես նկարահանման վայր են ընտրվել երեք երկրներ՝ Լեհաստան, ԱՄՆ, Վրաստան: «Սմոլենսկ» անվանմամբ ֆիլմը վարձույթի սրահներում կհայտնվի 2014 թվականին: Չի բացառվում, որ ֆիլմի նկարահանման ժամանակ այդ անունը կարող է ենթարկվել փոփոխության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս