Բաժիններ՝

Իրավապաշտպանները Google Earth-ի միջոցով համակենտրոնացման ճամբարներ են հայտնաբերել Հյուսիսային Կորեայում

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրավապաշտպանները Google Earth-ի միջոցով վեց համակենտրոնացման ճամբար են հայտնաբերել Հյուսիսային Կորեայում: Նրանց տվյալներով՝ այդ ճամբարներում են պահվում մոտ 250.000 քաղբանտարկյալներ:

Իրավապաշտպանների տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի տարածքում գտնվում են մի քանի տասնյակ ճամբարներ: Նրանք վստահեցնում են, որ այդ ճամբարները հատուկ կառուցված են ոչ մեծ քաղաքի կամ ավանի նման, որպեսզի վերևից անմիջապես անկարելի լինի անսովոր բան նկատելը:

Սակայն մասնագետները, վերլուծելով լուսանկարները, ընդգծել են այդ ճամբարների դարպասները, պահապան աշտարակները, ածխահորերը  և նավթահորերը: Իրավապաշտպաններն առաջին ճամբարը հայտնաբերել են դեռևս 2003 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031