Բաժիններ՝

Ադրբեջանում կարող է ընդունվել նախազորակոչիկների պատրաստման պետական հատուկ ծրագիր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում կարող է ընդունվել բանակի համար նախազորակոչիկներ պատրաստելու մասին պետական հատուկ ծրագիր: Դրա հետ կապված՝ ակնկալվում է, որ քննարկումներ պետք է տեղի ունենան խորհրդարանի գարնանային նստաշրջանում:

Ծրագրի ընդունման դեպքում պետք է կատարվեն օրենսդրական համապատասխան ուղղումներ: Ծրագրի նպատակը զինծառայության համար նախազորակոչիկների պատրաստության ուժեղացումն է: Դրա մեջ մտնում են զենքի հետ վարվելը, զինվորական կարգապահությունը, զինվորական կանոնադրության հետ նախնական ծանոթությունը և այլն:

Նշվում է, որ նման ծրագիր գործում է Ռուսաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031