
Մեսսին պայմանագիր է կնքել Dolce & Gabbana-ի հետ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պայմանագիր է կնքել Dolce & Gabbana նորաձևության տան հետ, փոխանցում է Marca-ն:
«Մենք շատ ուրախ ենք, որ մեր ընկերության անունը կապում ենք այնպիսի մեծ չեմպիոնի հետ, ինչպիսին Մեսսին է»,-նշել են նորաձևության տանը:
«Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել Dolce & Gabbana-ին համագործակցության հնարավորության համար: Ես միշտ գերադասել եմ նրանց ոճն ու գնահատել նրանց մտքերը»,-իր հերթին ասել է Մեսսին:
Նշենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Մեսսին ներկայացել էր Dolce & Gabbana-ի կարած կոստյումով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը