Բաժիններ՝

IFFHS. Աշխարհի ուժեղագույն թիմը Բարսելոնան է, Շիրակը 247-րդն է

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) թարմացրել է աշխարհի ակումբների դասակարգման աղյուսակը:  Հերթական անգամ լավագույն 430 ակումբների մեջ Հայաստանի միակ ներկայացուցիչը 2012 թվականի գավաթակիր և բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար Գյումրու «Շիրակն» է։

Այժմ «Շիրակը» 81 միավորով զբաղեցնում է 247-րդ հորիզոնականը: Լավագույն 10-յակը կրկին գլխավորում է «Բարսելոնան»: 2-րդ տեղ է բարձրացել Լոնդոնի «Չելսին», իսկ 3-րդ հորիզոնականում արգենտինական «Բոկա Խունիորսն» ու Մադրիդի «Ատլետիկոն» են։

N ԹԻմ Երկիր Միավոր
1 Բարսելոնա Իսպանիա 307
2 Չելսի Անգլիա 279
3 Բոկա Խունիորս Արգենտինա 278
3 Ատլետիկո Իսպանիա 278
5 Կորինտիանս Բրազիլիա 272
6 Բավարիա Մ. Գերմանիա 270
7 Ռեալ Մ. Իսպանիա 259
8 Յուվենտուս Իտալիա 231
9 Բորուսիա Մ. Գերմանիա 226
10 Օլիմպիկ Լ. Ֆրանսիա 224

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս