Բաժիններ՝

Օդանավակայանի հարցը՝ դիվանագիտական ճանապարհով

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահմյանը երեկ հանդիպել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Այս հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը և այդ առիթով ադրբեջանական կողմից քաղաքացիական օդանավերը խփելու սպառնալիքի հետ կապված հարցեր: «Հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կմեծացնեն լարվածությունը տարածաշրջանում: Կարևոր է, որպեսզի օդանավակայանի հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով»,-ասել է եվրոպացի պաշտոնյան: Նրա խոսքը այնպիսին է, որ հայերը կարող են համարել հայանպաստ (այն առումով, որ Ֆյուլեն նկատի է ունեցել, որ օդանավեր խփելու սպառնալիքն է մեծացնում լարվածությունը), իսկ ադրբեջանցիները ընդհակառակը` կհայտարարեն, թե Ֆյուլեն նկատի է ունեցել, որ օդանավակայանի վերագործարկումն է մեծացնելու լարվածությունը: Իսկ հարցին դիվանագիտական լուծում հնարավոր չէ տալ կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս