ՀՀ նախագահական ընտրություններին էլեկտրոնային քվեարկություն կլինի 35 երկրում

Էլեկտրոնային եղանակով քվեարկելու միջոցով  2013թ. ՀՀ նախագահի ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանի 243 քաղաքացիներ: Այս մասին 168.am-ին հայտնեց Կենտոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները:

Համաձայն ԿԸՀ կազմած ժամանակացույցի` մինչև 2013թ-ի հունվարի 10-ը  ԿԸՀ էլեկտրոնային կայքում պետք է տեղադրվի էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը: Մինչև  հունվարի 8-ը լիազոր մարմինը ԿԸՀ է ներկայացնում ցուցակը, իսկ  մինչև հունվարի 18-ը  ԿԸՀ-ն ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և համապատասխան իրավաբանական անձի ղեկավարին պետք է  տրամադրի էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարները`ընտրողներին ուղարկելու համար: ԿԸՀ մամուլի քարտուղարը նշեց, որ բոլոր վերոհիշյալ միջացառումները կատարվել են վերջնաժամկետից ավելի վաղ: Հերմինե Հարությունյանը տեղեկացրեց, որ էլեկտրոնային եղանակով քվեարկություն կազմակերպվելու է 35 երկրում:

Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է  2013թ. փետրվարի 9-ին ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով)  և ավարտվում փետրվարի 13-ին: Քվեարկության ամփոփումը և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները ԿԸՀ-ն կհրապարակի փետրվարի 18-ին` ժամը 20:00-ից հետո:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս