Ըստ ոստիկանության, Ուլնեցու փողոցում բախվել են ոչ թե 10-ից ավելի, այլ 8 ավտոմեքենաներ
Հունվարի 9-ին, ժամը 09.00-ին, Երևանի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Շևրոլետ-Նիվա», «Մազդա», «ԲՄՎ», «ՎԱԶ-21099», «Ռենո» և երկու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը։
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-երից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նշենք, որ ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, Ուլնեցի փողոցում բախվել էին մեկ տասնյակից ավելի տրասնպորտային միջոցներ: Վթարի պատճառը եղել է ճանապարհի ձյունը։