Նյու-Յորքում վթարվել է մարդատար լաստանավը (տեսանյութ)

Նյու-Յորքում մարդատար լաստանավը բախվել է նավամատույցին։ Ինչպես տեղեկացնում է Associated Press գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել  տեղական ժամանակով 8։45-ին (Երևանի ժամանակով՝ 17։45-ին)՝ Ներքին Մանհեթթենում, Ուոլ Սթրիթից ոչ հեռու։

Վթարից տուժել է տարբեր տվյալներով 30-ից 50 հոգի։ Ուղևորներից մեկը գլխի լուրջ վնասվածք է ստացել և գտնվում է չափազանց ծանր վիճակում։ Լաստանավը ուղևորներ էր տեղփոխում Նյու-Ջերսիից։ Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը։

Ականատեսներից մեկի վկայությամբ, բախման պահին տախտակամածի վրա գտնվող ուղևորները կորցրել են հավասարակշռությունն ու ընկել միմյանց վրա։ Դեպքի վայրից CNN-ի նկարահանած տեսանյությում երևում է, որ նավամատույցին պատգարակների վրա 10-15 մարդ կա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031