Տեր-Պետրոսյանին չեն շնորհավորել Բագրատյանը և Փաշինյանը

Այսօր ՀԱԿ ակտիվի մի քանի ներկայացուցիչներ այցելել են Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն` շնորհավորելու նրա ծննդյան տոնը: 168.am-ի տեղեկություններով, ԱԺ ՀԱԿ խմբակցությունից Տեր-Պետրոսյանին չեն այցելել Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը, քանի որ նրանք այլևս համարվում են թշնամի ճամբարի ներկայացուցիչներ: Իսկ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը դեռևս ապաքինվում է:

Մեր տեղեկություններով՝ նրա ինքնազգացողությունը բավական բարելավվել է. նա այսօր օրերին հերթական բուժզննումն է անցնում արտերկրում:

Տեսանյութեր

Լրահոս