Պերկուպերկյանը խնդրում է Լյուդմիլա Սարգսյանին չներկայացնել որպես ՍԴՀԿ ներկայացուցիչ

Բաց նամակ-առաջարկ՝ Հայաստանում գործող, ինչպես նաև մեր երկրում հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին.

Հարգելի խմբագիրներ, արդեն տևւական ժամանակ է, ինչ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն ունի ղեկավարության` վարչության փոփոխություն: Այսպես, 2012թ. փետրվարի 14-ից ՀՀ արդարադատության նախարարությունում իբրեւ ՍԴՀԿ ատենապետ է գրանցվել Գևորգ Պերկուպերկյանը, ինչում կարող եք համոզվել` դիմելով համապատասխան մարմիններին: Ավելին, այս տարվա կուսակցության պաշտոնական հաշվետվությունը պատկան մարմիններին է ներկայացրել ՍԴՀԿ նոր ղեկավարությունը: Խնդրում և հորդորում ենք ձեզ` իբրև «ՍԴՀԿ ատենապետ», «ՍԴՀԿ անդամ» կամ «ՍԴՀԿ ներկայացուցիչ» չներկայացնել Լյուդմիլա Սարգսյանին և նրա երկու-երեք թիմակիցներին, որոնք հեռացվել են կուսակցությունից:

ՍԴՀԿ վարչության ատենապետ Գևորգ Պերկուպերկյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031