Կարոտել էի Վարդան Օսկանյանի գրառումները ֆեյսբուքում. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը:

Աշոտյանն իր գրառումը վերնագրել է՝ «Կարոտել էի Վարդան Օսկանյանի գրառումները ՖԲ-ում»: Իսկ նրա գրառման մեջ ասված է.

«Այս տարվա առաջին քաղաքական ՖԲ գրառումն եմ ասնում Վ. Օսկանյանի մինի վերլուծության հետքերով:

Այն, որ Օսկանյանի թիմը լավ է տիրապետում տեսական քաղաքա- և հասարակագիտական հիմունքներին՝ ակներև է նույնքան, որքան տեսանելի է նաև իրականության վրա տեսության էքստրապոլյացիա անհաջող փորձերը այդ գործչի կողմից:

Կարդացեք նաև

Մեջբերելով Ալբերտ Հիրշմանի գրքից դրույթներ և փորձելով տարածել այդ դրույթները Հայաստանի վրա, Վ. Օսկանյանն ինքը չի կողմնորոշվում իր իսկ մեջբերած հանգուցալուծմների մեջ:

Հիմա Օսկանյանը, երկրից դժգոհ լինելով, պայքարո՞ւմ է:

Լքո՞ւմ է Հայրենիքը:

Թե՞ «լքելու հնարավորություն չունենալով, ամբողջական անտարբերություն է ցուցաբերում երկրում ընթացող կամ չընթացող գործընթացների նկատմամբ»:

Կողմնորոշվեք, պարոն Օսկանյան»:

Տեսանյութեր

Լրահոս