Բաժիններ՝

Ինչ կարծիք ունեն Քիմ Քարդաշյանի մասին Հայաստանում. BBC

Հայկական արմատներ ունեցող Քիմ Քարդաշյանը հեռուստեսային ռեալիթի-շոուների ամենահայտնի  աստղերից մեկն է։ Սակայն ի՞նչ են մտածում նրա մասին իր հայրենակիցները։ Այս հարցին փորձել է պատասխանել BBC News-ը։

BBC-ի՝ մոնիթորինգով զբաղվող թղթակից Արմեն Շահբազյանը, ով 2007-2011թթ. ապրել է Հայաստանում, իր պատկերացումներն է ներկայացրել այդ հարցի վերաբերյալ։ Նա նշել է, որ Քարդաշյանի լուսանկարները տեղ են գտնում ամսագրերի առաջին էջերին և գովազդային վահանակներին, ավտոմեքենաների լվացման կետերի և ավտոկայանատեղիների պատերին։ Քիմի մասին սյուժեները հաճախ հայտնվում են երգիծական հաորդումներում։ Այսինքն՝ Քարդաշյանը Հայաստանում բավականին ճանաչված է, սակայն դա ամենևին չի նշանակում, որ ժողովուրդը սիրում է նրան։

«Քիմը հայուհի է, որը համաշխարհային ճանաչում ունի։ Սա պետք է բավական լիներ, որ Հայաստանի ցանկացած բնակիչ հպարտանար նրանով։ Սակայն ձևավորված մշակութային ավանդույթների պատճառով հայերը չեն ցանկանում ճանաչել նրա հայկական ծագումը»,-ասում է լրագրողը։

Պատճառը հանրությանն ի ցույց դրված սեռական կյանքն է և սկանդալային տեսանյութերը։ Շատ հայեր չեն ցանկանում, որպեսզի աշխարհը մտածի, թե իրենց ազգության ներկայացուցիչները նման են Քիմ Քարդաշյանին։ «Հայերը հայկական արմատներ ունեցող երգիչ Շարլ Ազնավուրին, որով հպարտանում են, համեմատում են Քիմ Քարդաշյանի հետ, ով բացասաբար է ընկալվում շատերի կողմից։ Հայերը չեն ցանկանում, որ նա ներկայացնի իրենց երկիրը»,-գրում է Ա. Շահբազյանը։

Հոդվածում հիշատակվում է նաև տարբեր ոլորտներում ճանաչում ունեցող այլ հայերի մասին։ Օրինակ, սպորտի աշխարհում BBC-ն նշել է թենիսիստներ Դավիթ Նալբանդյանի և Անդրե Աղասիի, ֆուտբոլիստ Յուրի Ջորկաևի անունները։ Երաժշտության ասպարեզում հիշատակվում է Շերը, Շարլ Ազնավուրը, System of a Down խմբի անդամները։ BBC-ն չի մոռացել նաև բիզնեսի աշխարհում հաջողությունների հասած հայերին՝ հիշատակելով միլիարդատեր Քըրք Քըրքորյանի և բանկոմատի հեղինակ Լյութեր Ջորջ Սիմիյանի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս