Բաժիններ՝

Ընտրողների ցուցակը տեղադրված է www.elections.am և www.police.am համացանցային կայքերում

Հունվարի 9-ին ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով քաղաքացիներին, որ ընտրողների ցուցակում իրենց և այլ անձանց տվյալները ստուգելու նպատակով նրանք կարող են այցելել www.elections.am և www.police.am համացանցային կայքեր կամ տեղամասային կենտրոններ:

«Ընտրողների ցուցակում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև 2013 թ. փետրվարի 13-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:

www.elections.am համացանցային կայքում հրապարակված ընտրողների ցուցակը տեղադրվել է որոնման, իսկ www.police.am կայքում` ներբեռնելու հնարավորությամբ:

Կարդացեք նաև

Հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության անցկացման օրը 18 տարին լրացած և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,-մասնավորապես ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է քաղաքացիներին, որ հարցեր առաջանալու դեպքում նրանք կարող են զանգահարել 010-53-32-73 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս