Նոր մանրամասներ Մալաթիայի դաժան սպանության վերաբերյալ. Որոնվում է Սերգո Ե.-ն
ՀՀ Ոստիկանությունն այսօր որոշ մանրամասներ է հրապարակեզ երեկ Մալաթիայում կատարված սպանության վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը, հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա Հունանյանը, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել է Արա Հունանյանի դիակը` մասնատված վիճակում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սերգո Ե.-ին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: