Էպոսագետ դառնալու համար Ռոբերտ Մելքոնյանը դեռ առնվազն 1700 անգամ պետք է ծնվի ու մեռնի. էպոսագետ թեկնածու

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին խիստ զայրացրել է Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջի գրառումը, որով նախկին փոխոստիկանապետը հեգնանքով նշել է, թե հիասթափված է իր անցած կյանքից, գործունեությունից և կնախընտրեր լինել էպոսագետ, քան 40 տարվա ոստիկան:

Ի պատասխան այս գրառման՝ Վարդան Սեդրակյանը ԳԱԼԱ-ին ասել է. «40 տարի ոստիկանությունում աշխատելու ժամանակ Ռոբերտ Մելքոնյանը պիտի հասկանար, որ այն ժամանակ, երբ 1991 թ. Մատենադարանի պատմաբանը դարձավ ՀՀ նախագահ, Ռոբերտ Մելքոնյանը պիտի թողներ իր ծառայությունը ոստիկանությունում, զբաղվեր պատմությամբ եւ դառնար Մատենադարանի աշխատող: Ինքը կյանքում մի անգամ արդեն սխալ թույլ է տվել, չի արել: Եվ ես մեծ սիրով նրա հետ կանցկացնեմ դասընթացներ….»:

Վարդան Սեդրակյանը նախկին փոխոստիկանապետի գրառումն ընկալում է որպես ծաղր՝ ուղղված իր անձի հանդեպ: Հատկապես այս տողերը՝ «Շուրջ քառասուն տարի ոստիկանությունում աշխատելու փոխարեն, եթե խելք ունենայի էպոսագետ կդառնայի, հիմա ես էլ հարուստ կլինեի ու ամեն ինչով ապահովված…

Ես էլ էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նման ընտանիքով կհանգստանայի Դուբայում, ամուսնության տարելիցի կապակցությամբ կնոջս կնվիրեի հարյուր հազարանոց «Լեքսուս», հիմա նստել, մտածում եմ, որոշել եմ էպոսագետ դառնամ, սկսեմ հայոց էպոսից՝ ինչպես ինքն է ասում, առայժմ անցնեմ հարեւան երկրներին, նրանց էպոսներին…

Կարդացեք նաև

Տեր Աստված, այնպես արա` հաջողվի, որ ինձ համար էլ երկու միլիոն դոլարը մանր ծախսի նման լինի, ինչպես Մեծն էպոսագետ Վարդան Սեդրակյանի համար է:
Դե՛ էպոս, սպասի՛ր…»:

Էպոսագետ թեկնածուն խորհուրդ է տալիս նախկին փոխոստիկանապետին, ոչ թե երազել, այլ իր մոտ կուրսերի գնալ. «Թող դիմի ինձ, ես իր հետ կանցկացնեմ կուրսեր՝ դե իհարկե վճարովի կլինի, բայց նախապես ասում եմ` արդյունքի համար պատասխանատու չեմ…Մարդը, որն ունի այնպիսի ինտելեկտուալ պոտենցիալ, կարողություն, երբ ոստիկանության մեջ չի կայացել, էպոսագետ դառնալն իր համար դժվար կլինի:

Էպոսագետ դառնալու համար ինքը դեռ առնվազն 1700 անգամ պետք է ծնվի ու մեռնի: Իր 1701-րդ կյանքում գուցե ինչ-որ բան փոխվի»,- ասել է Վարդան Սեդրակյանը: Ապա խորհուրդ է տվել Ռոբերտ Մելքոնյանին. «Խորդուրդ եմ տալիս պարոն Մելքոնյանին, շարունակել երիտասարդ ընդդիմադիրներին ձերբակալել ու ազատազրկել, քանի որ կյանքը ցույց տվեց, որ դա է իրա մոտ լավ ստացվում»:

Էպոսագետ թեկնածուն վստահ է նաեւ, որ Երեւանի փոխոստիկանապետի կողմից այս քայլը՝ ծաղրել էպոսագետ թեկնածուին, Սերժ Սարգսյանի հրահանգով է. «Բա՜, որ ասում էի, ինձ լուրջ չէիք ընդունում. տեսնո՞ւմ եք՝ Սերժը ոնց է խառնվել: Շա՜տ է խառնվել, շա՜տ, հիմա իմ դեմ նյութեր է տարածում, որ ՀԱԿ-ի հանձնաժողովում եմ եղել, թե ի՞նչ վատ բան կա՝ չգիտեմ, ես եղել եմ անկուսակցական գործիչ և ընդդիմադիր ծեծված-ջարդված ուժի կողքին եմ եղել»:

Տեսանյութեր

Լրահոս