Բաժիններ՝

Վերջին 5 տարիներին Թուրքիայի զինված ուժերից կամավոր հեռացել է ավելի քան 5000 սպա

Թուրքական Asker Haber լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է ներկայացրել վերջին 5 տարիներին իրենց ցանկությամբ երկրի զինված ուժերը լքած սպաների քանակի մասին: Դա տեղի է ունեցել հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Գյուրքութ Աջարի կողմից համապատասխան հարցում անելուց հետո:

Յըլմազի ներկայացրած տվյալների համաձայն, վերջին 5 տարիներին իրենց ցանկությամբ Թուրքիայի զինված ուժերը լքել է 5067 սպա: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերին հրաժեշտ է տվել 12.274 ենթասպա և 7569 (մասնագետ) սերժանտ:

2008 թվականին զինված ուժերը կամավոր լքել է 4070, 2009 թվականին՝ 3314, 2010 թվականին՝ 3103, 2011 թվականին՝ 3217, 2012 թվականին՝ 3637, ընդհանուր՝ 17.341 սպա/ենթասպա:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի դրությամբ Թուրքիայի զինված ուժերի թվակազմը կազմել է 644.849 մարդ: Հուլիսին այդ ցուցանիշը կազմել է 691.317 մարդ, իսկ մարտին՝ 714.404 զինծառայող, ինչը նշանակում է, որ այդ 9 ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը նվազել է 70.000-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս