Twitter-ի շուկայական արժեքը գնահատվել է 11 միլիարդ դոլար
Twitter միկրոբլոգային ծառայության շուկայական արժեքը 2013 թվականի համար գնահատվել է 11 միլիարդ դոլար։ Այս մասին նշվում է Greencrest Capital ներդրումային ընկերության զեկույցում։
2011 թվականի հուլիսին Twitter-ը գնահատվում էր 8 միլիարդ դոլար։ Ընկերության արժեքի աճին նպաստել է ինչպես օգտատերերի թվի ավելացումը, այնպես էլ դրամական գործիքների ներդրումը։ Արդյունքում՝ 2013-ը հաջող տարի է լինելու Twitter-ի համար։
Twitter-ը ստեղծվել է 2006 թվականին և արդեն 2010 թվականին գնահատվում էր 3.7 միլիարդ դոլար։ Ակտիվ օգտագործողների թիվը գերազանցում է 100 միլիոնը։