Ոչ մի քայլ հետ՝ ետևում Հայաստանն է. Բագրատյանն ընտրել է նախընտրական կարգախոսները

Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այն կարգախոսները, որոնք առաջարկել են ընտրողները՝ համացանցի միջոցով։

«Հարգելի բարեկամներ։ Կարգախոսների մասով հրաշալի աշխատանք կատարեցիք։ Ես ստացել եմ 82 կարգախոս։ Դրանցից այսօր ընտրել ենք 29-ը»,- գրել է Բագրատյանը՝ ներկայացնելով դրանք.

Ընդամենը 100 քայլ,

Ես ձեզ աշխատելու հնարավորության կտամ,

Մնայուն արժեքները ստեղծվում են հայրենիքում,

Արժանապատիվ կյանք Հայաստանում,

Ոչ մի քայլ հետ՝ ետևում Հայաստանն է,

Հավասար հնարավորություններ, աշխատանք, բարեկեցիկ կյանք,

Միասին փոխենք համակարգը,

Դու ունես ընտրություն,

Ապրել հնարավոր է, ձեզ մի կործանեք,

Հրանտ Բագրատյան. և օլիգարխիան հանձնվում է,

Սա դեռ Հայաստանի վերջը չի,

Ազատություն, արդարություն, արժանապատվություն,

Արժանապատիվ և ստեղծարար Հայաստան,

Back to the future, By one vote for 20$, get one for free,

Մեջք մեջքի որ տանք, Սերժին շուռ կտանք,

Հայաստանը դարձնենք Հայրենիք,

Հայաստանը միայն Երևանը չէ,

Վերացնենք արդարության և արդարադատության միջև եղած անջրպետը,

Ապրենք առանց պարտքերի,

Քվեարկիր հեռացածների վերադարձի համար,

Կիսատ չթողնենք սկսած գործը,

Բավ է նվնվալ, գործ է պետք անել,

Առողջ տնտեսություն, արդար հասարակություն,

Խոսքերն ավելորդ են, գործել է պետք,

Սկսենք նորից,

Հարկվելու են բոլորը,

Բանկային ռիսկերը՝  նաև բանկերին,

Բանկերը դարձնենք տնտսության զարգացման կարևոր գործիք,

Ապահովենք երկրից մեկնածների արագ վերադարձը։

Հրանտ Բագրատյանը նշել է նաև հեղինակների անունները և տեղեկացրել, որ մտադրության կա այս բոլոր կարգախոսները տեղադրել իր կայքէջի վրա, որը շուտով բացվելու է։ Այդուհանդերձ, նշված կարգախոսներից պաստառների և գովազդային վահանակների վրա կտեղադրվեն 4-ը՝

Ընդամենը 100 քայլ,

Հայաստանը դարձնենք Հայրենիք,

Մնայուն արժեքները ստեղծվում են Հայրենիքում,

Հայաստանը միայն Երևանը չէ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին Բագրատյանը ֆեչսբուքի միջոցով խնդրել էր առաջարկություններ ներկայացնել կարգախոսների  մասով։

Տեսանյութեր

Լրահոս