Բաժիններ՝

Չէի ցանկանում վիրավորել Նյուքասլի երկրպագուներին. Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը ներողություն է խնդրել «Նյուքասլի» մասին հնչեցրած իր արտահայտությունների համար։

Հիշեցնենք, որ շոտլանդացի մասնագետը «Նյուքասլին» «Հյուսիս-արևելքի փոքրիկ ակումբ» է անվանել «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուի հետ վերջերս ունեցած հակասության ժամանակ։

«Ես չէի ցանկանում վիրավորել «Նյուքասլի» երկրպագուներին։ Ես միշտ հարգել եմ այդ ակումբի երկրպագուներին։ Նրանք մշտապես եղել են ու կլինեն ֆուտբոլում լավագույններից մեկը։ Ցավոք, թիմի ցուցադրած արդյունքները չեն համապատասխանում երկրպագուների աջակցությանը։ Ափսոս, որ «Նյուքասլին» չի հաջողվում 80 տարի նվաճել չեմպիոնական տիտղոսը», – Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031