Բաժիններ՝

Արսենալը վերջին րոպեներին ձեռքից բաց թողեց հաղթանակը. Անգլիայի գավաթ(տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչում մրցակցի հարկի տակ մրցում էր «Սուոնսիի» հետ։ Առաջին խաղակեսն անցավ 2 թիմերի փոխնիփոխ գրոհներով, սակայն կողմերից և ոչ մեկին չհաջողվեց բացել խաղի հաշիվը։

2-րդ կեսում հյուրերն ավելի ակտիվ էին գործում, «Արսենալի» ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից մի քանի հիանալի հնարավորություններ բաց թողեցին, որի համար էլ պատժվեցին։

«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը, ով հանդիպման առաջին րոպեներից խաղադաշտ դուրս չէր բերել թիմի առաջատարին՝ Միչուին, 57-րդ րոպեին, ի վերջո, կատարեց տանտերերի երկրպագուների կողմից այդքան սպասված փոփոխությունը, ինչն էլ տվեց իր արդյունքը։ Միչուն, ընդամենը, մեկ րոպե անցկացնելով խաղադաշտում, գրավեց Վոյցեխ Շեսնիի դարպասը։

Սակայն Լաուդրուպից հետ չմնաց նաև Արսեն Վենգերը, ով խաղադաշտ դուրս բերեց Լուկաս Պոդոլսկուն։ Վերջինս էլ հանդիպման 81-րդ րոպեին հավասարեցրեց խաղի հաշիվը։ Եվ ընդամենը 3 րոպե անց «Արսենալի» ուժեղ ճնշումը բերեց ցանկալի արդյունքի. աչքի ընկավ պաշտպան Կիերան Գիբսը՝ 2։1։

Սակայն «Սուոնսիի» ֆուտբոլիստները չհանձնվեցին։ Խաղավարտից 3 րոպե առաջ անկյունայինի խաղարկումից հետո Դենի Գրեհեմը հաշիվը դարձրեց 2։2։ Խաղն այդպես էլ ավարտվեց։ Այսպիսով, այս զույգի հաղթողը կորոշվի լրացուցիչ հանդիպումից հետո։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս