Բաժիններ՝

Համացանցում հայտնվել է Եգիպտոսի նախագահի անկեղծ տեսանյութը (տեսանյութ)

Եգիպտական լրատվամիջոցները հրապարակել են մի տեսանյութ, որտեղ երկրի ներկայիս նախագահ Մոհամմեդ Մուրսին  անկեղծ և շատ մանրամասն նկարագրում է իր վերաբերմունքը Իսրայելի և հրեաների նկատմամբ։

2010 թվականին տեսագրված հոլովակում Մուրսին իր հարևաններին անվանում է «արնախումներ», «խոզերի և կապիկների ժառանգներ» և նրանց գործողությունները ներկայացնում չափազանց բացասական լույսի ներքո։

Մուրսիի խոսքերով, հրեաների հետ բանակցությունները ժամանակի և հնարավորությունների կորուստ են, և իմաստ չկա դրանք շարունակել։

Որպես պաղեստինյան խնդրի լուծում նա առաջարկում է դիմադրություն բոլոր հնարավոր ձևերով։ Մուրսին բացառում է խնդրի խաղաղ կարգավորման ցանկացած տարբերակ և հայտարարում, որ Պաղեստինյան ինքնավարությունը ստեղծվել է թշնամիների՝ սիոնիստների և ամերիկացիների կողմից՝ պաղեստինցիների կամքն ու ազատությունը ճնշելու համար։

Մուրսին, ով այն ժամանակ հանդիսանում էր «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ, նաև հայտարարում է, որ սիոնիստները Մերձավոր Արևելքում տեղ չունեն և նրանց հարկավոր է վռնդել արաբական հողերից։

Նշենք, որ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին։

http://youtu.be/1mXnbgsg9DM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս