Բաժիններ՝

Վարանը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ կդառնա. Մոնտանյե

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Մոնտանյեն գովեստի խոսքերի է արժանացրել  Մադրիդի «Ռեալի» երիտասարդ պաշտպան Ռաֆայել Վարանին։

Այսօր կայանալիք հանդիպման ժամանակ Ժոզե Մոուրինյոն չի կարող հույս դնել Սերխիո Ռամոսի և Պեպեի վրա։ Սակայն Մոնտանյեն դրանում մրցակցի թուլություն չի տեսնում, քանի որ կարծում է, որ նրանք արժանի փոխարինող ունեն։

«Վարանին համարում եմ ապագա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ։ Նրանց կազմում նաև կա Ռիկարդո Կարվալյոն, ով շատ փորձառու խաղացող է։

Կարևոր չէ` ով է պաշտպանելու դարպասը։ Ամեն դեպքում դա թոփ մակարդակի ֆուտբոլիստ է լինելու»,- Մոնտանյեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031