Բաժիններ՝

Կավանին կփոխարինի Բալոտելիին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին մոտ ժամանակներում լքելու է անգլիական ակումբը։ Այս մասին հաղորդում է The Daily Star-ը։

Նույն աղբյուրի համաձայն՝ Բալոտելին այս մասին պատմել է իր ընկերներին՝ նշելով, որ իր հաջորդ ակումբը, հավանաբար, կլինի «Միլանը»։ Նշվում է նաև, որ իտալացին այս մասին հայտարարել էր Մանչինիի հետ հայտնի քաշքշուկից առաջ։ Բալոտելին բոլորովին վերջերս բնակարան է գնել Բրեշիայում, որը Միլանից մեկ ժամ հեռավորության վրա է։

Նախատեսվում է, որ Բալոտելիի փոխարեն «Էթիհադ» մարզադաշտում կխաղա «Նապոլիի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, ում համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 40 մլն ֆունտ ստերլինգ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031