Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտություններն ամբողջովին կեղծ են. Վրաց ուղղափառ եկեղեցի

Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ չի արել:

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Վրաց պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար մետրոպոլիտ Գերասիմը հայտնել է, որ Իլյա Երկրորդին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Իլյա 2-րդն ասել էր.

«Ես երբեք չեմ համաձայնի այն կարծիքի հետ, որ մենք հողեր ենք կորցրել: Ընդհանրապես ոչ, մենք պարզապես ժամանակավորապես չենք վերահսկում այդ տարածքները: Սակայն ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը:

Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան (սովորաբար վրացի բարձրաստիճան անձինք չեն գործածում «Հարավային Օսիա» արտահայտությունը և փոխարենը գործածում են «Ցխինվալի շրջան» արտահայտությունը,-168.am) են հանդիսանում վրացական իսկական հողեր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն պատկանել և պատկանելու է Ադրբեջանին: Մենք անդադար աղոթելու ենք դրա համար»:

Տեսանյութեր

Լրահոս