Բաժիններ՝

Տղամարդը հանկարծամահ է եղել հետիոտնային անցումի վրա

Այսօր` հունվարի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել քաղաքացիների կողմից, որ Հարավ-արևմտյան թաղամասի Րաֆֆու փողոցում` հետիոտնային անցման վրա (Առյուծ արքա և Տաշիր պիցցայի մոտ), մահացած տղամարդ կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Երևան քաղաքի ՃՈ և Ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժնի օպերատիվ քննչական խումբը: Մալաթիայի Ոստիկանության և նույն բաժնի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները և քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները` ավագ օպերլիազոր Կարեն Բաբերյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ 82-ամյա Մխիթար Մխիթարյանն է, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիա Սեբաստիա բաժնում նյութեր են նախապատրաստում:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031