Բաժիններ՝

Օլիմպիական կրկնակի չեմպիոնին կասկածել են ահաբեկչության մեջ

ԱՄՆ-ում ձերբակալել են բրիտանացի վազորդ Մո Ֆարային՝ նրան կասկածելով ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ։

Ինչպես հայտնում է Telegraph-ը, միջադեպը տեղի է ունեցել Պորտլենդի օդանավակայանում։ Հանրահայտ մարզիկին ձերբակալել են այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները նրա անձնագրում տեսել են, որ Ֆարան ծնվել է Սոմալիում (29-ամյա Մոհամեդ Ֆարան 14 տարեկանում Սոմալիից հոր հետ միասին գաղթել է Մեծ Բրիտանիա – խմբ.)։

Մոն, ով այսօր աշխարհի ամենահայտնի թեթևաթլետներից մեկն է համարվում, փորձել է ապացուցել, որ օլիմպիական կրկնակի չեմպիոն է, բայց նրա 2 ոսկե մեդալները չեն տվել անհրաժեշտ արդյունքը։ Սակայն երկար հարցաքննումից հետո, ի վերջո, Ֆարային բաց են թողել։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031